Երբ մի օր էլ ես աֆորիզմներ կարդացի...

:D))) էս ՛՛իմաստուն մքերի՛՛ մեջ էս ինչքան ԱՆԻՄԱՍՏ ՄՏՔԵՐ կան... բայց երևի ինձ ա թվում, հըմմ...

Ժուբերն ասել է. Երևակայությունը հոգու աչքերն են... (էտա... ազգովի ընկած հոգու աչքերն էինք ման գալիս Ժուբերը մեզ լուսավորեց, իսկ ուր են հոգու քթածակերը, եղունգները ու կարևորը՝ ուղեղը )
***
Եսիմ ովն ասել է. Բոլոր քաղցր դառնություններից չկա առավել քաղցր ոչինչ նրանից, ի
նչ բուսնում է դժբախտ սիրուց։ (փուուֆ...)
***
Էմերսոն. Ծուլությունը ունի մի տղա`գողությունը, և մի աղջիկ`քաղցը: (Ծուլության կինը Անաշխատունակն է, նա հղի է, 9-ը ամսից կծնվի նրանց փոքրիկ Խույլիկը...Աաա...)
***
Թեոգնիդեսն ա ասում. Կրկնակի և նույնիսկ եռակի կշռադատի այն , ինչ մտքովդ անցնում է... (դե լավա ասել ա էլի, ձուն գար մի հատ էլ...)
***
Ֆրանկլին. Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը, ինչ գալիս է նրանից հետո: (բհաայ... ջոգել ա Ֆրանկլինը...:D)))
*** 
Սաղ ասում են. Սերը աթարին էլ է կպնում... (Էդ ինչ կարգի վաԴ պիտի լինեն, որ աթար սիրեն...:D))...Կամ էլ խի եք էլի մարդուն նվաստացնում, աթարս որն ա, մարդս մարդ ըլնի...)
***
Գյոթե. Անհնար է միշտ լինել հերոս, բայց միշտ կարելի է մարդ մնալ... (սուԹԹԹ կամ էլ Գյոթեն միամիտ մեռնում էր...)
*** 
Եսիմ ով. Մենք ունենք բարձր հասակ,բայց ցածր դիմադրողականություն... (ախր ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, յանիմ խի ես ասել...)
***
Գաբրիել Շանել. Կինն ընկերներ չունի : Նրան կամ սիրում են,կամ `ոչ... (Աչքիս, վախտին սխալ շրջապատ ա ընգած եղել մեր հնգերը...) 
*** 
Պլատոն. Երբ գալիս է սերը, ամեն ոք պոետ է դառնում: ( գրողների միության դռները բացվում են, փակվում են... ճռռռ...;))

Սերվանտես. Ճշմարտությունը խելագարության մեջ է... (էս մարդու ճիշտն էլ էս ա եղել, ինչ ասես...)...

Օֆֆ, բոլ ա.:D))) ցան, ցան, ցան, վիշի մալի կուպացան, մեր հավերը զարգացան...


By the way:))))

Ուզում եմ բոլոր Կատաղած, Նեռվայնացած, Շտապող, Գողական, ''Բեզ պրիդել'', ''Գոլդ համարներով'' ու իրենց ղեկին ԱՆԿԱՇԿԱՆԴ զգացող վարորդներին կոչ անել. Ձեր չմեկնաբանված արագությամբ մի խաղացեք ո'չ ձեր, ո'չ էլ մեր կյանքի հետ... Նման դեպքերում ձեր շուտ տեղ հասնելն ու ձեր կյանքը մի կշեռքի տարբեր նժարներին են... 
Հ.Գ.Հնարավոր ա, որ ես post-ը ես երբեք էլ չգրեի... Ուղիղ 15 րոպե առաջ իմ տաքսուն բախվում էր մի հատ ԵԶ մերսեդես մակնիշի մեքենա... Եթե տաքսու վարորդը ակնթարթորեն հանդիպակաց գիծ չմտներ, ցրիվ էինք գալու ու հայտնվելու էր Շամշյանը...


Մի անգույն-գունավոր օր...

Լինում են չէ մի տեսակ անհասկանալի օրեր, որ կապված չգիտեմ ինչ X երևույթի հետ, շատերի քունը տանում է ... Թմրածության, քնաթաթախության ու ճմռթվածության զգացողությունների դեմ պայքարն ավելի շատ է տանում էներգիան, քան կյանքի է կոչում ժամանակավորապես հեռացած ուշադրությունը: Էդ տեսակ նվաղած տեմպով անցավ օրվաս գլխավորապես մեծ մասը... Հավանաբար դա նրանից էլ էր, որ գնացի ինձ ոչ այդքան հաճելի նկարահանումների... Ու հանկարծ...

Ոնց եմ սիրում այ էս տեսակ ՛՛հանկարծները՛՛, որ գալիս են ու ամեն ինչ տակնուվրա են անում, փոխում են ամեն ինչ իրենց ու քո ուզածի պես, գույներ են տալիս ամեն ինչին, դրայվ են բերում իրենց հետ ու անհանգստություն...

Ու հանկարծ եկավ գաղափար, որ հեղինակային նյութիս նկարահանումը շարունակեմ, որի համար պետք է բոլորիս հայտնի Պարույր Հայրիկանի հետ պայմանավորվեի հարցազրույցի համար ու գնայի իրենց նկարահանելու...

Օրվա վերջում ժամանակս կենդանացավ. հարցազրույցի համար Պարույր Հայրիկյանը հրավիրեց իր տուն... Գնացի... Զիլ էր, ոնց-որ քաղաքում փոքրիկ գյուղ լիներ իրա տան տարածքը... Հավեր, կատուներ, շներ, լիքը ծառեր ու ծաղնիներ... Ամեն ինչ շնչում էր  կենդանի էր, ապրում էր... Էներգետիկան փոխանցվեց ինձ...

Հայրիկյանը ցույց տվեց իր տան բարձր պատշգամբը... Հրաշք բան էր... Գլուխս պտտվեց մոտենալիս... Հրազդանի կիրճի վերնամասում էր, Դավթաշենի կամրջի բարձրության... հարցազրույցն անց կացրի հենց պատշգամբում... Նկարահանումս ավարտեցի, հետո մի քիչ էլ զրուցեցինք, ինձ ցույց տվեց իր ամբողջ տունը, այգիները, կենդանիները... երկու անուշ շունիկներ ուներ, ընկերացա նրանց հետ... Պատմենց, որ իր տունը հիմնականում ինքն է կառուցել... Բարդ կոնստրուկցիաները, իհարկե, օգնել են շինարարները, բայց մնացածն իր ձեռքով է արել... Բազմաթիվ ծառեր, գունավոր ծաղիկներ, հավիկներ, բադիկներ ճուտիկներ... ուխխ, ապրելուս հավեսը բացվել ա... Էնպես եմ ոգեշնչվել էդ մարդուց...

Ամենահետաքրքիրը գիտեք ինչն էր... Մի բադիկ ճուտեր էր ունեցել, բայց էդ բադիկի ճուտերի մաման մի մեծ հավ էր... պարզվում ա, սրանք որ կճեպից դուրս են եկել, պատահաբար հավն է իրենց դիմավորել, հավին էլ մամա են դարձրել... Ուրախ կենդանական հաշտ-համերաշխ միջավայր էր...

Հետո Հայրիկյանը դաշնամուր նվագեց, երգեց... ինձ նվիրենց իրա երգերի ժողովածուն, իր հեղինակությամբ ֆիլմի սկավառակ, որի պրեմիերան դեռ չի եղել, կոչվում է ՛՛ՆՈՐՕՐԵԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄՈՌԱՑՈՒՈՂ ԷՋԵՐԻՑ. բռնապետությունից կատարեալ ժողովրդավարություն՛՛, գիրք, էլի մի քանի դիսկեր, մի պտղաբարձ գիլասի ճյուղ, որը անկեղծ ասած իմ սրտով չէր, որովհետև վնասեց ծառին ու ես չկարողացա կանխել դա, ու մի յուրահատուկ գույնի վարդ, որի հոտը դեռ վայելում եմ, հա ու իրա մակագրությամբ գիրք՛՛Լույսի Ճանապարհին՛՛՛...

Այ էս տեսակ պոզիթիվ բաներ...

Հ.Գ. Կենդանի ծառը ուսիս մտա նյուզրում. ողջ խմբագրությունը վայելեց քաղցրահամ պտուղի հատիկները...

Մի հատ էլ Հ.Գ. Սիրում եմ կյանքով լեցուն մարդկանց, վարակվում եմ իրենցից... դզում ա, որ թքած ունեն դժվարությունների վրա... անկախ պայմաններից ու հնարավորություններից ստեղծում են, ստեղծագործում են. ԳԻՏԱԿԻՑ են...

Եվ վերջին Հ.Գ. տեսանյութս եթեր կեռարձակվի ամսի 15-ին...
Nare-Penline


Բորշ...:D)))))))))))))))))))))))))))))))))))))))))

Հասկացել եմ էս կյանքի կայֆը որն ա... Մեկը հենց էս, հաա, հաա, հենց պահին ու վայրկյանին տրվելը... գժանոոց, էքստրիմ 100 տոկոսանոց... տրվում ես մտքերին... բացում ես արագությունը մինչ 360  ու քշուուում եես, էն կարգի, որ մատներդ չեն հասցնում հետևիցդ... սխալներով, խախտւմներով, կարմիր լուսին բանի տեղ չդնելով... տրվում ես մտքերին ու թռչում... կաաայֆ...

Հաա հասկացել եմ, էս կյանքի կայֆ որն ա... մի քանի կողմից... Երբ կյանքիդ հետ խաղ ես անում... քեզ հա՛մ մկան, հա՛մ կատվի տեղ ես դնում... չես վախենում թակարդներից... պանրի տեղը գիտես, վերցնելու տեղն էլ, ձևն էլ... բայց կայֆավատ ես լինում, ու բոլորին թվում ա դու քյալ ես... դու բան չես ջոգում, թե իրենք սենց քեզ ամեն հարցում ծալած ունեն... դուխով են... բայց դզում ա ապրելը...

Հասկացել եմ կյանքի կայֆը որն ա... երբ երեսդ սենց դուխով դեմ ես անում, ու չոտկի գիտես, որ քեզ չռփելու ա... մի 3-4 օր ուշացնում ա, դու քեզ երջանիկ ես զգում, լավ ես զգում, բայց չըռփոցի սպասում ես... ու երեդ պատրաստ ես պահում... մեկել գըգըմբ... ուղիղ բերնիդ գալիս ա մի հատ, դու ցըբըխվում ես... ջարդուխուրդ ես ըլնում... բայց կյանքի կայֆը էդ ա... ղժժում ես իրա թաթալոշների վրա... դուխով հելնում կանգնում ես, բայց ինքը էլի քեզ բռթում ա... բռթում ա բ... տ.... պես... հասցնում ա լեռան, սառր ծերին, քեզ կուտ ա տալիս թե դու բարձրունքում ես... Դու սկսում ես մաքուր օդ շնչել, հիանում ես, ապրել ես ուզում, սկսում ես վնուշկվել, թե դու ինչ ուժող տիպ ես... մեկ էլ... էլի գըգըմփ...

Բռթում ա բ... տղա կյանքը, շըրմփում ես բերանիդ վրա... հազիվ քարից բռնվում ես, որ ձորը չընկնես, բայց իրան՝ կյանքին, դա չի դզում, ինքը ուզում ա, որ դու մինչև վերջ ընկնես, ողնաշարդ ջարդես, ուղեղդ ցրիվ գա, մեռնես, չըլնես, չքանաս... սկսում ա տրորել ձեռքերդ, կոխկռտել, ճզմել, որ բաց թողնես քարը ու ընկնես ներքև... Է հա, դու էլ մարդ ես, չես դիմանում ցավին, ստիպված բաց ես թողնում ձեռքերդ, ու կաաայֆ... ազատ անկում.. դու ընկնում ես, դու դա զգում ես... էդ կյանքի ամենագժոտ վայրկյաններն են... ըմմմ... սիրում եմ էդ վայրէջքները... դզում ա... ընկնում ես դուխոով... չվախեես... կայֆ ա... հասնում ես տեղ, զըմփում ես...

Հաա... ջարդուխուրդ ես լինում, ցավոտ ա լինում... ու կյանքը քեզ վերևից ա նայում... ու իրեն թվում ա, թե ֆսյո, պրծավ քեզնից, դու մեռած ես, դու չկաս.... բայց դու պադոշ եես,,, դու հասել ես հողին, հլա մի բան էլ ավելի, մտել ես մեջը, ու հելել- նստել եես... ու խնդում ես, խժժում ես, ծիծաղում ես, հռհռում ես... հետո շունչդ սառում ա կտրուկ... զգում ես, որ էս ամեն ինչը քեզ չի դզզում... սիրտդ քարկապ ես գցում: Դու չես լացում, բայց աչքերիցդ գնում ա... սկսում ես խռխռալ, ցնցվել, գոռալ, ջարդել, շպրտել ձեռքիդ տակ ընկած ամեն ինչ... սկսում ես զզվել աչքիդ տեսածից, սրտիդ զգացածից, զզվում ես մարդկանցից, բայց դզում ա, որ էդքանի հետ մեկտեղ դու քեզ սիրում ես... սկսել ես քեզ պաշտել...

Բ... տղա կյանքը դեռ քեզ վերևից ա նայում... գիտի քեզ կրել ա, գիտի դու մեռած ես էլ չկաս... գիտի քեզ փոշիացրել ա... բայց դու... դու գիտես ինչ տիպն եսս... դու մեռնել չունես... դու էլի ես հելում, կանգնում ես...փորձում ես քայլել,,, կայֆ, դու կարում եես... դու սկսում ես զրոյից... նորից, ամեն ինչ... սկսում ես հելնել են սարը, որից ընկել ես... սկսում ես հելնել, բայց ես անգամ դաժե ավելի թափով... արագ... համարյա վազքով... թևեր չունես, բայց նենց ա, ոնց-որ արծիվ լինես ու նենց ա, ոչ չոտկի թռչել կարում ես...

Ոտքերդ ամպոտվում են, բայց հրեշտակ չես, ծառերին, ծաղիկներին խառնվում ես, բայց թունավոր ես, ու չես թունավորում... դու հասկանում ես, որ դու կարող ես, ու հենց դու ես կարում... դու ջոգում ես, որ մտքիդ եկած ցանկացած կտորը իրականություն ա... սրան տապալելուց, նրան բարձրացնելուց սկսած... դու ջոգում ես քո հնարավորությունները, դու ջոգում ես որ դու վհուկ ես, կախարդ, գերբնական ուժ ես, որ ոչ թե իմացել ես էս ամեն ինչը, այլ, որ ջոգել ես ես ամեն ինչը... կայֆ ա... դզում ա... ու գիտեք ինչ... չի լինում նենց...

Բայց ես պահին մեջքս կոտրված ա... ու ես նոր-նոր քայլել եմ սովորում... դե պատկերացրեք, ինչ ճանապարհ ունեմ անցնելու...
Հե՛յ, կյանք ախպեր... մի օր էլի ռաստվելու ենք... ու ես էլի խժժալու եմ քո վրա... դու էլի նեռվայնանալու ես... ինձ բռթելու ես... բայց էդ անգամ.... ես քո թևը ոլորելու եմ, ջարդելու եմ... մեկ անգամ և ընդմիշտ...

Penline
P.S ՍԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է, ԽՆԴՐՎՈՒՄ Է ՉԿԱՊԵԼ ՈՉ ՄԵԿԻ և ՈՉՆՉԻ ՀԵՏ...

 

Քիչ մը թիթիզանամ... այ սհենց հարցազրույց եմ տվել 7or.am-ին

Հարցազրույց լրագրող, ակտիվիստ, բլոգեր Նարե Գրիգորյանիհետ

Համաձա՞յն եքոր այսօր ունենքերկու «ազատ» Հայաստան՝ իրական և վիրտուալ։

Այո՛, կարելի է ասել՝ իրար հետ գրեթե կապ չունեցող երկու «ազատ» Հայաստան ունենք: Վիրտուալ Հայաստանի լայն հնարավորությունները մասնակիորեն է պրոյեկտվում իրական Հայաստանում, արդյունքում ստացվում է մի երրորդ տեսակի ազատություն, որը բնավ կապ չունի իրական ազատության գաղափարի հետ, որը երկիրը կտաներ առողջ զարգացման: Ցավոք, մեր ազատության նկրտումները դրսևորվում են միայն մեր ցանկություններում, որոնք հաճախ այնքան սահմանափակ են: Իրական «ազատները», անկախ կապանքներից, ճախրում են, իսկ մենք, բուն թռիչքից ընկրկելով, միայն թևեր ենք թափահարում։
Ի՞նչն է պատճառըոր այդ ազատությունն ուհամարձակությունըոր դրսևորվում են վիրտուալկյանքում (օրինակ՝ հատկապես սոցցանցերում), իրենցարտացոլումը չեն գտնում իրական կյանքում։

–Իմ կարծիքով դա բնական է. այդպես էլ պետք է լիներ: Չէ՞ որ մեր մտքի մեջ էլ մենք շատ բաներ ազատորեն բղավում ենք, մեր մտքում վիրավորում, կշտամբում, հարվածում, կռվում ու պահանջում ենք մարդկանցից, բայց միշտ չէ, որ այդպես ենք վարվում իրական կյանքում: Նույնն էլ սոցցանցերն են: «Ֆեյսբուքը», «Թուիթթերը», կարելի է ասել, մեծ մագնիսական ձգողականությամբ դաշտեր են, որոնք որսում են մեր չզսպված մտքերը, որոնք, այսպես թե այնպես, գործողության չէին վերածվելու։

Այսօր Հայաստանը որոշակի փոփոխությունների շեմին էբայց դրանք կարծես այդպես էլ տեղի չենունենում։ Ո՞րն է, ըստ Ձեզ պատճառըի՞նչն է մեր հասարակությանը դրա համար պակասում։

Այդ հարցում չեմ ուզում մեղադրել ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ ընդհանուր հասարակությանը: Իմ կարծիքով շան գլուխն իրականում բացարձակ այլ վայրում է թաղված: Խնդիրն անհատի մեջ է: Անհատը պետք է իր մեջ պեղի այն մեծ ուժը, որն իրեն՝ որպես հասարակության մասնիկի, կտանի փոփոխության: Հայաստանը փոփոխության շեմը չի անցնում, որովհետև սպասում է իր անհատներին: Այստեղ միասնական գործողությունները կամ միասնական պայքարն ընդամենն արտաքին ազդակներ են: Ճիշտ է ասված՝ եթե ուզում ես փոփոխություն, ի՛նքդ եղիր այդ փոփոխությունը:

Ի՞նչ եք կարծում՝ մինչև 2013թնախագահական ընտրությունները մեր հասարակություննակտիվության դրսևորումներ ցույց կտա՞, և ինչպե՞ս դրանք կարտահայտվեն ու ինչի՞ կհանգեցնեն։

Խոսքումս չներառենք, իհարկե, քաղաքական հանրահավաքները, բայց Հայաստանում հասարակական ակտիվությունը նոր-նոր է սկսել իր ձևը ստանալ: Դա նշանակում է, որ հայ ժողովրդի ծով համբերությունն էլ լցրել է իր բաժակը: Մինչև ընտրություններն իշխանափոխության ակնկալիքով, իմ կարծիքով, կլինեն տարբեր հասարակական դրսևորումներ: Դրանք միգուցե հանգեցնեն որոշակի փոփոխությունների: Բայց վախենամ՝ ջրից փախչելու, ջրհեղեղն ընկնելու տարբերակը ստացվի։

Որպես ակտիվիստ՝ ի՞նչն է Ձեզ պակասում մեր երկրումի՞նչ կցանկանայիք առաջնահերթ տեսնել։ 

Որպես ակտիվիստ՝ ես կցանկանայի մեր երկրում տեսնել քաղաքացիական կուլտուրա, որտեղ թե՛ «հարձակվող», թե՛ «պաշտպանվող» քաղաքացիներն առաջնահերթ գիտակցեին մի բան՝ հայ լինելով՝ երկուսն էլ մի շղթայի օղակ են: Քաղաքացիական ակտիվության ժամանակ մենք ականատես ենք երկուստեք վիրավորանքների, տհաճ արտահայտությունների... Դա է, որ առաջնահերթ ես կցանկանայի փոխել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը
http://www.7or.am/am/news/view/35082/

Nare-Penline

 

Երբ կատարելությունն ամբողջական է դառնում, ուրեմն աշխարհը կանդանականն է...

Հետևեք նրա թռիչքի կորին, ուշադրություն դարձրեք մորթու փայլին...



Սիրում եմ, երբ միայն  թիրախն ու նպատակն են տեսանելի...



Ամեն զոհ չէ, որ զոհ է... Ամեն բաժին չէ, որ առյուծինն է...



Nare-Penline

Ինչու՞ է աղմկում քաղաքը...

Գրողը տանի... ահավոր սառն էր այսօր Երևանը... չէր ժպտում, չէր փայլում...մի տեսակ թմբիրի մեջ էր... Ասես վիրահատություն էր տարել... Անընդհատ նայում էի քաղաքի աչքերի մեջ ու սիրտս ճմլվում էր... Նրա աչքերը թաց էին, կոկորդում փղձուկ էր հավաքված ու խեղդում էր նրան: Երբեմն, երբեմն զգացողությունները զսպել չեր կարողանում ու երեխայի պես գոռում էր, լացում...Շատ քիչ էր տևում... Հպարտությունը գլուխ էր բարձրացնում. և նա լռում էր, հանդարտվում ու անտարբեր ձևանում...

Բայց տեսա՞ք, դուք նայեցի՞ք Երևանի աչքերի մեջ... Տեսա՞ք, թե ինչքան ատելություն ու ցավ էր կուտակվել նրա մեջ մեկ օրվա մեջ: Նա պատրաստ էլ հատիկ-հատիկ բոլորին պատառոտել, կրծել նրանց կոկորդը... Փքված էր, անտանելի հուզված...
Անկեղծ եմ ասում, մեղքս եկավ, խղճացի, ուզում էի ամոքել, բայց չգիտեի ինչպես... ահավոր էր այդ ամենը տեսնելը, զգալը և հասկանալը...

Կպատկերացնեք, թե ինչպես էր քմծիծաղում հռհռացողներին, արհամարհում իրենց գործով զբաղվողներին, ցուցամոլներին, անտարբերներին: Ելք ունենար, բոլորին կշպրտեր իր գրկից, որոնք իրեն այդքան ծանրություն են պատժառում: Նա խոցված էր ու վիրավորված ամենքից: Նրան արհեստական կաթված էին տվել: Ճեղքել էին սիրտը, հենց կենտրոնում, ապա արհամարհել , թքել էին վարդի պես բացված վիրավոր սրտի մեջ: Առանձնացրել էին ավիշը արյունից, ու ձեռքով խաղացել մղկտացող բաց վերքի հետ...

Նա ամաչում էր անգամ ինքն իրենից, նրան մատնել էին, սադրել էին: Խեղճ քաղաք, ամոթով է մնացել իր քույր քաղաքների մոտ: Հիմա նրան սևերես են անում... Բայց նա հո չէր ուզում, ախր սադրել էին...

Ու հանկարծ նրա կաթվածահար տխուր պահին մի լավ լուր են ասում. "Երևան, քո իշխանությունը քեզ նոր տեսք է տալու. գեղեցկանալու ես, ալ կարմիր ես հագնելու, բոլորը քեզ մատով են ցույց տալու"... Իսկ քաղաքը դառնում. պատասխանում է. "Ես գեղեցիկ էի այն գեղեցկադեմ երիտասարդներով, որոնց երեսներն ու մարմիը ապականվեց ձեր պայթյուից: Ինձ զարդարեք նրանց անուշ երեսներով, ժպիտներով, նրանց հոգու խնդությունով: Իմ այգիները լցրեք նրանց չարաճճի զրույցներով, նրանց կյանքով, կենսասիրությամբ. Ես ուզում եմ միայն նրանց, վերադարձրեք ինձ իմ փայլը... Իսկ ձեր ոսկեգույն նախագծերը գիտեք ինչ արեք"...

Սարսափելի էր... Ես Երևանին երբեք այս վիճակում չէի տեսել: Քայլում էի փողոցներով ու վախենում... Ես էլ կորցրել էի վստահությունս քաղաքի  հանդեպ, ամեն քայլափոխի հողը դողում էր ոտքերիս տակ, թվում էր հիմա ինչ որ փոսը կընկնեմ, կամ ուր որ է ինչ-որ բան կպայթի, հաղորդալարերն ու էլեկտրասյուները քամուց կբախվեն ծառին ու հրդեհ կառաջանա... Առաջին անգամն է, որ ես վախենում եմ Երևանից: Տուն հասնելով դռներս պինդ փակեցի, որ քաղաքը ներս չմտնի: Տարօրինակ է, ես փախչում եմ Երևանից, նրա սուլոցից, գոռոցներից, կրակներից: Նա մեզ չի ներում...

Nare-Penline



Հավատա, ես ձեր ծնված օրվա...

Ասում եք հավատա, տո դուք ինչ գիտեք, թե հավատքն ինչ ա, այ ես ձեր ապաշնորհ... Ամենակեխտոտ բերոնով տղամարդը կուզեի լինեի էս պահին, որ մտքիս եկածը շպրտեՅի ես ամեն ինչի մեղավորների երեսին: Ախր գիտեք իմ օրը քանի մարդու եք գցել ...Ախր դուք գիտեք ինչ ա կյանքի գինը, ինչ ա ապրելը, ինչ ա արևն ու անձրևը տարբերելը: Ախր դուք գիտեք ինչ ա ոչ թե թարախ այլ մաքուր օդ շնչելը, Դուք չգիտեք է ինչ ա Աստծուն ճանաչելը, տեսնելը:  Այ պի... Դուք դաժե ձեր կյանքը չեք գնահատում, ուր մնաց ուրիշներիը:

Ձեզ համար մեկ ա ում հետ ինչ կպատահի: Դուք ծալած ունեք ձեր ժողովրդին, ուրեմն դուք շատ հանգիստ ծալած ունեք նաև ձեր որձ կամ էգ ճտերին՝ ձեր երեխեքին: Ինչի եք ապրում մենակ աչքի խաբկանքով: Ինչը կարա ձեզ կյանքում զգացնել տա ձեր տավար եսից բացի ուրիշներին էլ տեսնելը, հաշվի առնելը:

Ախր դուք ինչ իրավունքով եք բռնանում ուրիշի կամքի վրա: Ախր ձեզ ով ա թույլ տվել ջահել երեխեքին դասից ստիպեք հանեք ու ձեր մկնաժողովին տանեք, ով եք դուք, ինչի եք ձեզ խաբում, դրա կայֆը որն ա: Ես չեմ հասկանա, բայց դուք կանկրետնի կայֆավատ եք լինում ռույլին նստած մարշուտկայի շոֆերի պես: Պասաժիրներն կարտոշկի մեշոկների տեղ դրած լիքը լցրել եք հետևը ու ոտներդ դրել եք գազին քշում եք ձեր ադրենալինի համար: Բայց արա ով եք դուք. անթրաշ գարշահոտ վարորդներ: Ցավալին էն ա որ էդ կարտոշկեքը իրենք իրենց ոտքով են լցվել ձեր ԳԱԶԱՆԸ: 

Դուք պատասխան եք տալու... Օրենքի ուժով չէ... Օրենքի ուժ գոյություն չունի, էդ ձեր տուֆտած միֆերից ա, ձեր խաբկանքներից ա... դուք պատասխան եք տալու առաջինը էսքան մարդկանց սթրեսների համար ինձնից սկսած, դուք պատասխան եք տալու հրաշքով փրկված ցանկացած մարդու կյանքի, զգացողությունների ու ինքնամեղադրումների համար, դուք պատասխան եք տալու տուժածների վախի ու ընկճվածության համար, դուք պատասխան եք տալու նրանց այրվածքների ու խանձված ամեն մազի համար, դուք պատասխան եք տալու նրանց հետագա ցանկացած սպիի համար: Եթե նրանց մեջ մարդիկ եղան, որ շաքար ստացան, իմացեք, էդ հիվանդությունները ձեր խղխճին ա...
Սկսեք աղոթել, գնացեք հիվանդանոց,  լվացեք էդ ջահելների ոտքերի ջուրը ու խմեք, որ գոնե ողջ են մնացել, գնացեք քավեք ձեր մեղքերը, գնացեք վերջապես ձեր իրական դեմքը փորձեք տեսնել... տեսեք, փորձեք ձեր դեմքի մեջ լույս տեսնել, հենց տեսաք մենք էլ կփրկվենք...

Հաա, մոռացա առանձնահատուկ եմ ասում... Հատիկ-Հատիկ հանրային պատասխան են տալու էն դեկաններն ու ռեկտորները, որոնք իրենց ուսանողներին ստիպողաբար հանել ուղարկել էին ցույցի մեկը քրոջս ֆակուլտետի դեկանը ԵՊՏՀ  Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի երկրորդ կուրսի էն յոթ-ութ ուսանողների այրվածքների համար... Ու նրա համար թե ինչի էր քրոջս անուն ազգանունն էլ ուղարկվողների ցուցակում...

NARE-PENLINE


Հեռու պահեք ձեր ղըզղընած հայացքները...բա որ հանկարծ...

Բոլորը նայում են, բոլորը խժռում են, բոլորը թռչում են, միասին, հավասար. խորացել են, հանել են վեր, հասել են վեր... Իսկ նա, գիտակցելով  իր այլոց մեղքի պատճառ հանդիսանալը, գլուխը կախ,  ականջները տարածության մեջ, քայլում է արագ: Քայլում է մայթի ամենածայրով: Երկնաքեր կոշինկերի վրա, ոտքերն, այնուամենայնիվ, դողում են, նա կորցնում է ինքնվստահությունը:

Հանրության մեջ ամբողջությամբ իրեն մերկ զգացող աղջիկա ուղեղը ճզմվում է վայր ընկնելու վախից: Հանկարծ ու ոտքերը կտնկի, տենչամոլ հայացքները կընկնեն էֆորիայի գիրկը:
''Վսյե տակի ես սեքսի եմ, բոլորը ինձ ուզում են''- թյուր ըմբռնումը վերականգնում է նրա երբեմնի կորցրած ինքնավստահությունը: Լպրծուն ջերմությամբ համակված՝ սկսում է աշխուժությամբ շարժել կոնքերը, հետույքին թևեր տալ, շրթունքներն ինքնաբերաբար կլորացնել, տնկել վեր:
Ածելիով սրված հայացքը սկսում է սափրել անցորդների և հատկապես տղամարդկանց ... Ու նա շարժվում է, նա շարժում է...օհ, տեսնում եք ինչ է կատարվում,  նրան տեսնելիս անգամ կարմիր լույսն է կանգնում...

Ինչպես գիտեք, որձերի սեռական ակտիվության պատճառը էգերն են: Այս սեզոնին նրանք իրենցից սպեցիֆիկ հոտ են արձակում, որձերը վրա են տալիս:
Հոգեբան ընկերներիցս մեկն ասում էր, որ մարդկանց պարագայում էլ դա այդպես է:

Փաստորեն կանայք սկսել են իրենց հոտարձակումը, իսկ տղամարդիկ սրել են հոտառությունները, ու ինչ հոտ զգում մի անգամից առնում են:

Բայց այս աղջկա պարագայում հոտի տարածականության շառավիղն ավելի լայն էր, քան միայն տղամարդիկ: Հոտն առել էին տարածքում շրջող աղջիկները, կանայք ծերերը: Նրանք աղջկան պառկեցնում էին իրենց սիրեկանների, ամուսինների և անգամ իրենց հետ: Նրանք թույլ էին տալիս իրենց այդպես մտածել. թաքուն քրքջում էին, կծոտում շրթունքները, կուրծքը ձգում վեր, հետույքը ցցում՝ ասես պատրաստ են բարձրագույն թռիչքի:

''Լավիկն է...'', ''ոնց կփռթեի'', ''ֆսսս...'', ''ախխ'', ''ուհհ''...ձայնարկություններն ընթացքի մեջ են... Ամեն պահի, ամեն վայրկյան դուրս են թռչում ամենքի, եթե ոչ բերանից, ապա հոգուց՝ հաստատ: Պղտորված ու կրքապատ մթնոլորտը սեքսով է պատված ու սեքսի է կարոտ...
ֆուուու...
Իսկ աղջիկը լոկ ճանապարհն էր անցունում... ամեն ինչ կատարվեց միայն մտքերում...:Ճ

Հ.Գ. Գրվածը մասին է ոչ ոքի...

Nare-Penline


Թե ինչու է ՛՛պոռնիկ՛՛ բառը մեծ հեղինակություն վայելում այս օրերին

Վերջերս մեր ընկեր chakra97-ի ֆեյսբուքյան էջում մի լավ միտք կարդացի... Այս օրերին առաջարկվում էր ականջների պահպանակ հնարել, կամ գոնե ուղեղի հակաբեղմնավորիչներ... ուզում եմ զարգացնել միտքը...

Մտածել եմ այդ թեմայի շուրջ, ցավալի փաստեր եմ արձանագրել ինձ համար:
Պարզվում է մենք անտարբեր տնկել ենք մեր հետույքները, թույլ ենք տալիս ցանկացողներին հանգիստ մուտք գործել... Ըստ իս՝ անտարբերությունն, ինչպես ասում են, գալիս է դարերի խորքից...

Երբ ծնվեցիր դու և ուզեցիր բարձրունքում դրված այն իրը ու քեզ ասացին չի կարելի, կկոտրես, դու դարձար լուռ, հնազանդ, հարմարվող... Հենց այդ օրվանից էլ ականջներդ կախեցիր հլու-հնազանդ եզի պես: Թույլ տվեցիր, որ քեզ լծեն: Մտրակի բազմահազար հարվածների տակ մարմնիդ վրա առաջացան հաստաշերտ մազոլներ... Դու դարձար անզգա, առավել ևս անտարբեր...Հիմա թե ցավ, թե հաճույք քեզ համար մեկ է...Դու էլ չես ապրում, դու գոյատևում ես, մաքառում...Իսկ երբ փոփոխության ժամը կրկին վրա է հասնում, դու չես քայլում, չես շարժվում, վախենում ու բարձրացնում ես հետույքդ, նրանք հաճույք են ստանում, իսկ դու տանջվում ես... Նրանք ծիծաղում են քեզ վրա, լլկում կրծքերդ, թքում ականջներդ, քաշում են մազերդ: Քեզ հղիացնում են թույնոտ հեղուկով՝ կեղտոտ, գարշահոտ... Փորդ՝ ասես մուտանտի, վայրկյան-վայրկյան մեծանում է: Քեզ խոստանում են հրաշամանուկ, բայց ինը ամսից ելնում են չարորակ ճտեր, որոնք հագուրդ չստացող ծծկեր շների պես կախվում են վզիցդ, լպստում մարմիդ, քաշքշում հետույքդ: Նրանք այդ անում են անգիտակցաբար, որովհետև դու... դու նրանց չես ասել, որ դու ես իրենց կյանքի պատճառը, որ պետք է հարգեն քեզ, քեզ հաշվի առնեն... Եվ հիմա ցանկամոլ բնազդը նրանց ստիպում է քեզ բռնաբարել... Դեռ լուռումունջ վերուվար ես անում...Նրանք քեզ
են պոռնիկ  անվանում, դու նրանց...
Պոռնիկներով պոռնիկներին պոռնիկներում...

Իրականում առողջ
պոռնիկը միայն մարմինն է վարձով տալիս  կարճ ժամանակով սեքսուալ նպատակներով օգտագործելու համար: Բայց դու հիվանդ պոռնիկ ես...դու հոգիդ ես դրել պոռնկության մեջ...

Օգնի՛ր chakra97-ին հնարել ականջներիդ համար պահպանակներ և ուղեղիդ համար հակաբեղմնավորիչներ... Մի գուցե դա օգնի...

Հ.Գ. հոդվածին վերաբերվել որպես ստեղծագործության չմասնավորեցնել, չվիրավորվել...
Երկարատև ընդմիջումից հետո՝ Penline...